ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Ասպիրինը՝ վիժման ռիսկը նվազեցնելու միջոց. news.am
34-ամյա Սառա Բրոուդֆիլդի հետ տեղի ունեղած դեպքը ապացույցն է այն բանի, որ ասպիրինը վիժման ռիսկը նվազեցնելու հատկություն ունի: Կինը գրեթե 10 տարի արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալու անհաջող փորձեր է արել, այդ ընթացքում էլ՝ երկու վիժում ունեցել:
Այնուամենայիվ, ի վերջո մայրանալու բերկրանքը վայելել է՝ ողջ հղիության ընթացքում ամեն օր սովորական ասպիրինի դեղահաբ ընդունելու շնորհիվ, հաղորդում է The Daily Mail-ը:
Բժշկական հետազոտությամբ պարզվել էր, որ կնոջ մոտ ի հայտ եկող խնդիրների պատճառը չափազանց խիտ արյունն է, ուստի, ասպիրին նշանակելուց բացի, թերապեւտները ստիպված էին նաեւ արյան մակարդելիության մակարդակը նվազեցնող դեղամիջոցի ամենօրյա ներարկումներ առաջարկել: Ախտորոշմամբ Սառայի մոտ թրոմբների ձեւավորման եւ վիժման ռիսկի աճ ենթադրող իմունային խանգարում՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ էր հայտնաբերվել:
Նմանատիպ դեպքերում արյունը նոսրացնելու հատկությամբ աչքի ընկնող ասպիրինն օգտակար կարող է գտնվել: Եվ այդուհանդերձ, պատճառը, թե ինչու կինը մինչ այժմ չէր կարողանում հղիանալ, շարունակում է անհասկանալի մնալ բժիշկների համար: Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, համաձայն վիճակագրության, բազմակի վիժման եւ խորը երակների թրոմբոզի յուրաքանչյուր վեցերորդ դեպի պատճառ է:
Ինչ վերաբերում է ասպիրինին, այն վաղուց է երակային անոմալիաների դեմ կանխարգելիչ նկատառումներով կիրառվում: Հիմքեր կան նաեւ ենթադրելու, որ ասպիրինը կարող է քաղցկեղի առաջացման ռիսկը եւս նվազեցնել:
11.11.2014
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
07.11.2024
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
25.10.2024
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
18.09.2024
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
11.09.2024
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
23.05.2024
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
03.04.2024
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
26.03.2024
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
24.01.2024
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
26.05.2023
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
12.05.2023
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
02.05.2023
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
03.08.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

